As someone who has grown up in America and has constantly been involved in discussions with social issues, I found that I learned a lot from the students as they discussed social issues in Armenia. By choosing topics from disabilities to sexism, the kids were able to debate and discuss their opinions in a safe environment. One thing I learned from this class is that the goal of discussing social issues in these villages is not to immediately change the mindset of the students but to open up a conversation which might not have happened otherwise. When it came to play therapy, I really enjoyed watching the kids get messy and be able to play around. I think my favorite day was when the kids were able to use play dough to identify emotions with different shapes and colors. Because this was my first time doing the Hidden Road Initiative camp, I felt like I had a lot to prove to myself as I wanted everything to be perfect. I found that talking to my fellow teachers and breaking down my issues with them helped me improve the classes.
leave. The kids from Akhpradzor and Makenis had such a fire and liveliness that made me want to give them an even better experience. During the social issues class, my favorite moment was the last day when we split up the class and had constructed a debate. The groups were able to argue their points and understand how to get into the mindset of someone who doesn't have the same opinions as them. My favorite memory from the younger classes is when we made stress balls out of orbeez and the kids were able to learn that there are different methods to coping with our emotions. If there was anything I could change about the Akhpradzor village was being more prepared for the amount of kids. I felt unprepared and that definitely effected the classes and there overall success.
2 Comments
Այս տարի կրկին մասնակցեցի <<Թաքնված ճանապարհ նախաձեռնութուն>> կողմից կազմակերպված ճանբարին: Որտեղ եղա <Խաղ թերապյա> դասընթացի ուսուցչուհի։ Տպավորություններս շատ-շատ են կապված թե երեխաների թե մեր թիմի հետ ։ Այնքան հրաշալի թիմ էինք և դեռ կլինենք,որ փորձում էինք օգնել մեկս մյուսին և հաճույք էինք ստանում մեր ամեն կատարած աշխատանքից։ Դե իսկ թիմը դարձավ իմ երկրորդ փոքրիկ ընտանիքը։ Ընտանիք որի մայրը` Նանորը ուշադիր էր ու հոգ էր տանում յուրաքանչուր անդամի մասին։Մենք էլ փորձում էինք լինել իր չափ հոգատար։ Ախպրաձորի հրաշքները այնքան հարազատ էին դարձել,որ դժվար էր բաժանվել իրենցից և տուն վերադառնալ,քանի որ ես արդեն իսկ տանն էի։ Ուզում եմ պատմել հուզիչ դեպք կապված կարմիր խմբի հրաշքներիս հետ։ Բացատրելով թե ինչը կամ ով կարող է լինել տուն նրանց հանձնարարեցինք նկարել թե ինչը կամ ով կարող է իրենց համար լինել տուն։ Դե իսկ հրաշքներիցս կային ինձ համար առանձնահատուկ հրաշքներ ովքեր ինձ էին համարել իրենց տունը,այդ ամենից այնքան էի հուզվել որ չէի կարողանում արտահայտել ներսումս եղածը։Ես ձեզ անսահման սիրում եմ իմ ճուտիկներ։
Շատ շնորհակալ եմ գյուղի բնակիչներից հյուրասիրություն և հոգատարություն համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Ռոմիկին և Գայանեին մեզ իրենց տանը հյուրընկալելու,հյուրասիրելու, հոգատար և անչափ բարի լինելու համար։ Ուսուցողական և հետքարքիր ճանբար ենք ունեցել ։Որպես ուսուցչի օգնական առաջին անգամ էի մասնակցում ,բայց տպավորված եմ և' երեխաների ակտիվությամբ և' ուսուցիչների ջանասիրությամբ։ Մենք ամեն ինչ արել ենք ,որ ճանբարը երեխաների համար շատ լավ ու հետքարքիր անցնի:
Մտածում եմ, որ ճանբարի շնորհիվ երեխաների ամառային արձակուրդը ավելի հետաքրքիր դարձավ։ Դա էլ բավական է ինձ ,որ համար եմ իմ առաքելությունը ու իմ թիմի առաքելությունը լիարժեք։ <<Թաքնված ճանապարհ >> նախաձեռնության կողմից կազմակերպված ճամբարը դարձավ հիանալի միջոց ծանոթանալու իմ իսկ գյուղի հակառակ կողմին, երեխաներին՝ որպես աշակերտ, գյուղը տեսնել օտարի աչքերով, հասկանալ դրա հեքիաթային գեղեցկությունը, պատմական արժեքն ու թողած հետքը։
Ի սկզբանե շատ լարված էի, հետքննական շփոթությամբ խի,սպասողական,խիստ անհանգիստ, բայց շրջապատված լինելով հրաշալի երեխաներով, ճամբարի ընթացքում ձեռք բերած ընկերներով, կարողացա ոչ միայն խուսափել երեխաներին փոխանցել անհանգստությունս, այլ նաև վայելել նրանց հետ միասին անմոռանալի 5 օրերը։ Երբեք չէի պատկերացնի, որ իմ գյուղում նման տաղանդաշատ փոքրիկներ կան։ Շնորհալալություն HRI կազմակերպությանը նման շանսի համար։
Եվս մեկ շաբաթ անցկացրեցի Հայաստանի ամենահարավային գյուղերից մեկում՝ Շվանիձորում, ամենաջերմ ու անհավանական եռանդով ու ջերմությամբ լի երեխաների և երիտասարդների հետ։ Ուսուցչի համար շատ կարևոր պայման է երեխաների հետ ամուր, հոգատար և դրական փոխհարաբերությունների ստեղծումը՝ աշխատանքային արդյունավետ գործընթաց ապահովելու համար։ Շփվելով տարբեր տարիքային խմբի երեխաների հետ, բախվելով նրանց դրական պատկերացումներն, հետաքրքիր մոտեցումներին և հայացքներին, հասկանում ես, որ որպես ուսուցիչ դու էլ ունես կարիք նրանցից ինչ-որ բան սովորելու, քոնը դարձնելու ու զարգանալու։ Շվանիձորի երիտասարդների և երեխաների աչքերում կա կյանք․․․մոտիվացիա․․․ուժ․․․ինքնավստահություն ու ձգտում, որն ուղեկցում է նրանց դեպի իրենց երազած ապագա, իսկ ճամբարը հնարավորություն է տալիս ուղեկից լինել նրանց կյանքի այդ կարևոր գործընթացում, ու փոքր մասնակիցը դառնալ երեխաների ներկա ու հետագա հաջողություններին։
Այս երկու շաբաթվա ընթացքում ստացա բավականին շատ լավ հիշողություններ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ծրագրին ՝ որպես համակարգչային դասերի ուսուցիչ: Ուրախ եմ, որ ես ու իմ գործընկեր Գրիշան կարողացանք հետաքրքրություն առաջացնել մի քանի երեխայի մոտ համակարգչային մասնագիտությունների ու անգլերենի նկատմամբ։ Ճամբարի ընթացքում ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ՝ Շվանիձորից, Ախպրաձորից, Մաքենիսից, Սփյուռքից։
Առաջի շաբաթը Շվանիձորում էինք, որը մի շատ գեղեցիկ գյուղ է Իրանի սահմանի մոտ: Ես առաջի անգամ էի Մեղրիի կողմերը ու հենց այնտեղ հասկացա, որ մեր Հայրենիքը իրականում շատ մեծ ու բազմազան երկիր է։ Երկրորդ շաբաթը դասընթացները Ախպրաձորի դպրոցում էին։ Ի տարբերություն Շվանիձորի, այնտեղ մենք ապրել ենք ոչ թե դպրոցում, այլ հյուրընկալ ընտանիքներում։ Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց, որովհետև հենց դրա շնորհիվ մենք կարողացանք ավելի լավ ծանոթանալ գյուղի բնակիչների ու գյուղի կյանքի հետ։ Շատ տպավորված եմ երկու գյուղերի բնակչությամբ, մանավանդ երեխաներով, իրանց գիտելիքներ ստանալու ձգտումով։ Երեխաների լավատեսությունը, ամեն ինչի մեջ լավ ու բարին տեսնելու ունակությունը փոխանցվում էր մեզ ու մեզ էլ ամեն ինչ թվում էր հեշտ ու իրականանալի։ Գտնվելով այդ գողտրիկ գյուղերում կարծես 2 շաբաթով կտրվել էինք աշխարհի պրոբլեմներից։ Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ էր, չնայած գտնվում էինք սահմանամերձ գյուղերում։ Շատ կուզենայի հետագայում ևս մասնակցել այս ծրագրին և կցանկանայի, որ ծրագիրն ընդգրկեր նոր գյուղեր։ Ցանկությունս է ծանոթանալ և այլ գյուղերի բնակիչների և կենցաղի հետ։ Էմոցիաներս կապված այս տարվա ճամբարի հետ աննկարագրելի են։ Առաջին շաբաթը անցկացրեցինք իմ հարազատ գյուղում՝ Շվանիձորում։ Ինչ խոսք ավելի պարտավորեցնող էր, քանի որ գիտեի բոլորին և ավելի մեծ պատասխանատվությամբ էի աշխատում երեխաների հետ, բայց ամեն դեպքում ամեն երեխայի նորովի էի բացահայտում ինձ համար։
Երկրորդ շաբաթը Ախպրաձոր գյուղում էինք։ Այս գյուղի հետ կապված լավ պահերը շատ-շատ են։ Իմ առաջին այցից սկսած շատ եմ սիրել թե գյուղը, թե մարդկանց և գլխավորը երեխաներին։ Ամեն մի երեխա ինձ համար մի մեծ աշխարհ է, որը փորձում եմ բացահայտել, սակայն մեկ շաբաթը միշտ քիչ է լինում։ Հիմա նստած փորձում եմ հիշել ինձ համար ամենագեղեցիկ պահերը որոնք են, օրինակ երբ Մոնթեն ինձ նվիրեց իմ անունով թևնոց, որ պատրաստել էր Արվեստի ժամին կամ երբ երխաները պետք է նկարեին <<Ինչի հետ են կապում ընտանիքը>> թեմայով և մի քանիսը ինձ էին նկարել, այդ պահերին սիրտս անբացատրելի ջերմությամբ էր լցվում։ Այդ գյուղը յուրահատուկ հանգստություն ունի իր մեջ, արևածագից մինչև մայրամուտ ցանկանում ես կնագնել ու լուռ հիանալ գյուղի գեղեցկությամբ: The most inspiring part of our 14th annual summer camp was seeing the full circle - The camp is now being directed by our previous students. Our students, going to college, becoming HRI scholars, and then coming back to their villages to lead camp - There is nothing more beautiful than that!”
I was also very inspired by our volunteers from around the world and the creative classes they came up with. After months of preparing their lesson plans and gathering their supplies, the leaders did a fantastic job in exposing the kids to new and innovative ideas and ways of solving issues! We are excited to continue that work during the year through our online classes! Մասնակցել եմ HRI 2021 ճամբարին Արցախում: Նախքան ճամբարը համագործակցել էի HRI կրթական թիմի հետ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո Արմավիրի մարզում հաստատված երեխաների դասապատրաստման ծրագրում որպես կամավոր: Արցախում ճամբարը ինձ համար շատ պարտավորեցնող և կարևոր փորձառություն էր: Հատկապես պատերազմից հետո Արցախի գյուղերի երեխաների հետ աշխատելը շատ կարևոր նախաձեռնություն էր, որին ես սիրով միացա : Կիսվել եմ մասնագիտական կողմնորոշման թեմայի հետ կապված իմ գիտելիքներով, սոցիալ ձեռնարկատիրության, համայնքային ծրագրեր կազմելու հմտություններով: Ճամբարի ընթացքում դասավանդել եմ նաև ազգային պարեր: Այս հնարավորությունը ինձ համար չափազանց կարևոր էր, որից հետո մինչ օրս ակտիվ կապեր ունեմ Պողոսագոմերի երիտասարդների հետ և փորձում եմ որպես ավագ ընկեր միշտ աջակցել հնարավորության ներածին չափով:
-Anush Mkrtchyan (Armenia) |
Archives
April 2024
Categories |