HIDDEN ROAD INITIATIVE
  • Home
  • About Us
    • Mission and Impact
    • Team Members
    • Chapters >
      • UC Berkeley
      • UC Los Angeles
      • UC San Diego
      • CSU Northridge
      • AGBU MDS
    • History
  • Summer Camps
    • Summer 2022
    • Summer 2021
    • Summer 2020
    • Summer 2019
    • Summer 2018
    • Summer 2017
    • Summer 2016
    • SUMMER 2015
    • Summer 2014
    • Summer 2013
    • Summer 2011
  • Projects
    • Henry Keledjian Service Program
    • Project Hope (Artsakh)
    • English Tutoring Program
    • Virtual Learning Resources
    • Jrashen Kindergarten
    • School Renovations
    • Tsaghkaber Kindergarten
    • UCLA Toy Drive
    • Heaters & Stoves
    • Computer Classes
    • Sturdy Shoes
    • Winter Coats
  • SCHOLARSHIPS
    • 2022-2023 Scholars
    • 2021-2022 Scholars
    • 2020-2021 Scholars
    • 2019-2020 Scholars
    • 2018-2019 Scholars
    • 2017-2018 Scholars
    • 2016-2017 Scholars
  • News & Blog
  • Donate
  • Contact Us
Hidden Road Initiative

News & Blog

Find out what's new at HRI and read what our volunteers have to say about their adventures in Armenia! 

Summer Camp 2017 Reflections by Hermine Hovhannisyan

9/26/2017

0 Comments

 
Picture

​Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Hermine's reflection. 

​Ես Հերմինեն եմ՝ 20 տարեկան, սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, լոգոպեդիա բաժնում: Ծնվել և մեծացել եմ Հայաստանի հեռավոր գողտրիկ  անկյուններից մեկում՝ Շվանիձոր գյուղում։ Գյուղում չկա խաղահրապարակ, ամռանը երեխաների համար չկան հատուկ դասընթացներ, խմբակներ, այդ իսկ պատճառով  երեխաների ամառը անհետաքրքիր է անցնում։ Որոշ ծնողներ հնարավորություն չունեն իրենց երեխաների հանգիստն ու ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար: Ես ուրախ եմ, որ իմ գյուղում արդեն երկու տարի է անց է կացվում ամառային ճամբար, որը հնարավորություն է տալիս երեխաների արձակուրդը ավելի հետաքրքիր դարձնելու:

2016 թվականին ես ինքս եղել եմ որպես աշակերտ, ձեռք եմ բերել  նոր ընկերներ, անց եմ կացրել հետաքրքիր օրեր: Անհամբերությամբ էի սպասում 2017 թվականի ամառային ճամբարին, քանի որ ես պետք է լինեի որպես ուսուցիչ: Եղել եմ բնապահպանության ուսուցիչ և իմ թիմակիցների հետ փորձել եմ  երեխաներին բացատրել բնության կարևորությունը և այն պահպանելու անհրաժեշտությունը:  Դասերի ընթացքում ինքս էլ ձեռք բերեցի նոր գիտելիքներ: Ուրախ էի, որ իմ աշխատանքը թիմային էր, քանի որ այդպես արդյունավետ էր։ Ինձ համար  հաճելի էր աշխատել երեխաների հետ, ես ձեռք բերեցի տարբեր երեխաների հետ շփվելու փորձ, որը հետագայում  ես կօգտագործեմ իմ մասնագիտության շրջանակներում: Ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա  փոքրիկ համագյուղացիների ամառային օրերը հետաքրքիր կազմակերպելու գործում:

Ճամբարի հանդեպ  ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ շատերը հարևան գյուղերից և քաղաքներից իրենց հարազատներին նույնպես  հրավիրել էին մասնակցելու: Բոլորը հաճախում էին մեծ սիրով և անհամբեր սպասում էին հաջորդ օրվան, քանի որ ամեն օրն անցնում էր հետաքրքիր և ձեռք էին բերում  նոր գիտելիքներ: Ճամբարն ավարտելուց հետո երեխաներն երբ ինձ տեսնում էին գյուղում, գալիս և գրկախառնվում էին, հարցեր տալիս ճամբարի մյուս մասնակիցների մասին. այո, նրանք կարոտել են  ու հույս ունեն, որ հաջորդ տարի ևս կմասնակցեն ճամբարին և կտեսնեն իրենց հին ընկերներին :

​Ինձ համար հաճելի էր, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ, անցկացրեցի հիանալի ժամանակ, ունեցա կյանքում չկրկնվող պահեր, ուրախության րոպեներ: Ես պատրաստ եմ և ցանկություն եմ հայտնում այս ծրագրի շրջանակներում մասնակցություն ունենալ նաև հաջորդ տարիներին իրականանալիք ճամբարին: ՈՒզում եմ անվերջ գրել ու պատմել ամեն ինչ՝ բաց չթողնելով ոչ մի պահ, քանի որ ասելիքը շատ-շատ է: Աշհարհի տարբեր հատվածներից եկել և համախմբվել էինք, բոլորս մի նպատակ ունեինք՝ հետաքրքիր կազմակերպել  երեխաների հանգիստը: Շնորհակալ եմ բոլորից, ձեր  հանգիստը թողնելով դուք եկել էիք իմ գյուղ՝ փորձելով ուրախացնել և մեծերին, և փոքրերին:
0 Comments

Summer Camp 2017 Reflections by Julieta Arakelyan

9/20/2017

1 Comment

 
Picture

Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Julieta's reflection. 

Ես Ջուլիետան եմ, սովորում եմ հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնում: Ծնվել եմ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում, այն տեղակայված է Արաքս գետի ձախ ափին: Գյուղը հայտնի է իր պատմամշակութային կոթողներով, յուրահատուկ բնաշխարհով, ինչպես նաև  արևահամ մրգերով: Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։

Բնակչության առօրյան ավելի հտաքրքիր դարձնելու համար գյուղում հաճախ են իրականացվում տարբեր ծրագրեր, որոնցից մեկը՝ Թաքնված ճանապարհ նախաձեռնության կողմից կազմակերպված ճամբարն էր, որը իր բնույթով էապես տարբերվում էր Հայաստանում կազմակերպվող մյուս ճամբարներից: Այն մեծ, շատ մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության, հատկապես, երեխաների շրջանում: Շվանիձորում կազմակերպված ճամբարի <<համբավը>> տարածվել էր ողջ տարածաշրջանով և երեխաներ էին հաճախում նույնիսկ հարակից գյուղերից և քաղաքներից: 

Երբ արձակուրդներին գտնվում էի իմ ծննդավայրում, ճամբարին մասնակցելու առաջարկ ստացա և մեծ սիրով համաձայնեցի: Ուրախությանս չափ ու սահման չկար, որ գյուղը գտնվելով այդքան հեռու մոռացության չի մատնվել, որ կան մարդիկ ովքեր պատրաստ են անշահախնդիր ձևով օգնել բնակչությանը, նրանց ինչ-որ կերպ կտրելով առօրյա հոգսերից: Արդեն երկրորդ տարին էր, որ մասնակցում էի. այս անգամ արդեն որպես ուսուցիչ: Այդ իսկ պատճառով այս ամառն ինձ համար իրոք տարբերվող էր:

​Մասնակցելով իմ հայրենի գյուղում իրականացվող ճամբարին. աշխատում էի  առողջապահության դասարանում: Ճամբարին մասնակցելը ինձ համար հնարավորություն էր ինքնադրսևորվելու, ինչպես նաև այն շատ ուսուցողական էր, լի դրական պահերով: Երեխաների հետ շփվելը,նրանց  որևէ բան սովորեցնելը հնարավորություն տվեց ինքս ինձ ավելի լավ ճանաչելու  և ինչու չէ գյուղին ինչ-որ կերպ պիտանի լինելու:

Առողջապահության դասին քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անձնական հիգիենան, առողջ սնունդը, ինֆորմացիայի հավաստիության ստուգումը, ինչպես նաև երեխաների հետ պատրաստեցինք մանրադիտակներ, որոնց միջոցով ուսումնասիրեցինք տարբեր միջատների: Երեխաներն այնպիսի ոգևորվածությամբ էին հաճախում, որ նույնիսկ մոռացնել էին տալիս ամռան անտանելի շոգը: Այնքան հաճելի և տպավորիչ է լսել նրանց, տեսնել, թե ինչպես են միմյանց հետ համագործակցում ու կարծիքներ փոխանակում: 
​
Չեմ կարող չնշել, թե որքան հաճելի էր ծանոթանալ և համագործակցել ճամբարի մյուս ուսուցիչների հետ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել և շփվել այդքան հոգատար, բարեխիղճ և դրական մարդկանց հետ: Բոլորից շատ շնորհակալ եմ իմ և համագյուղացիներիս ամառը գունեղ և բովանդակալից դարձնելու համար:
1 Comment

Summer Camp 2017 Reflections by Roza Hambardzumyan

9/20/2017

0 Comments

 
Picture

Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Roza's reflection. 

This summer was different from others which I had. I took part into the HRI. I. can't explain my feelings just by writing some sentences. I was working as a teacher for the first time ever, which was very touching.

As I'm from Armenia and I know approximately all the children participating at the camp it was so funny and the same time so difficult. I want to thank God because he gave me a chance to meet so many good people. When Nanor asked me, which class I would like to work on, I don't know why but I said Computer class and I forgot that I don't know much about computers. I will never forget that I was a computer teacher. ))

For me the funniest group was the youngest. We couldn't get them into class but the teacher has to have other ideas in his mind so Gagik decided to go outdoors. We painted our "lightbot" class on the floor with chalk and the children were very happy especially when we were the robots and they had to tells us where we had to go. It wasn't as easy to work as a teacher as I had guessed. You have to be tolerance and I'm so glad that I had that.


I have learned a lot of things during these big two weeks. Now, I can certainly say that the most enjoyable thing in the world is to see how children are happy. Their smiles are everything for me. I'm so glad to be a part of HRI. Memories do not die and I will always remember every moment. That was a great experience for me. I could imagine me as a future teacher. The people I met through HRI I will never forget my whole life and I hope we can meet again. :) 
0 Comments

    Archives 

    October 2019
    July 2019
    April 2019
    August 2018
    July 2018
    November 2017
    October 2017
    September 2017
    July 2017
    June 2017
    July 2016
    June 2016
    April 2016
    November 2015
    July 2015
    May 2015
    January 2015
    October 2014
    July 2014
    April 2014
    April 2013
    March 2013
    December 2012
    October 2012
    August 2012
    May 2012
    April 2012
    March 2012
    February 2012
    January 2012
    December 2011
    November 2011
    October 2011
    August 2011
    July 2011
    June 2011
    April 2011

    Categories

    All

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.
  • Home
  • About Us
    • Mission and Impact
    • Team Members
    • Chapters >
      • UC Berkeley
      • UC Los Angeles
      • UC San Diego
      • CSU Northridge
      • AGBU MDS
    • History
  • Summer Camps
    • Summer 2022
    • Summer 2021
    • Summer 2020
    • Summer 2019
    • Summer 2018
    • Summer 2017
    • Summer 2016
    • SUMMER 2015
    • Summer 2014
    • Summer 2013
    • Summer 2011
  • Projects
    • Henry Keledjian Service Program
    • Project Hope (Artsakh)
    • English Tutoring Program
    • Virtual Learning Resources
    • Jrashen Kindergarten
    • School Renovations
    • Tsaghkaber Kindergarten
    • UCLA Toy Drive
    • Heaters & Stoves
    • Computer Classes
    • Sturdy Shoes
    • Winter Coats
  • SCHOLARSHIPS
    • 2022-2023 Scholars
    • 2021-2022 Scholars
    • 2020-2021 Scholars
    • 2019-2020 Scholars
    • 2018-2019 Scholars
    • 2017-2018 Scholars
    • 2016-2017 Scholars
  • News & Blog
  • Donate
  • Contact Us