Contributors: Rosa Hambardzumyan, Julieta Arakelyan, Herminei Hovhannisyan
Ամառվա ամենասպասված օրերն են՝ Թաքնված ճանապարհ նախաձեռնության անդամները նորից Շվանիձոր գյուղում են: Այս կազմակերպությունը հասցրել է մեր կյանքի մի փոքրիկ բաժինը դառնալ:Հայրենիք վերադարձած և Հայաստանի ամենահարավային դարպասում գտնվելը անշուշտ տարբեր զգացողություններ է արթնացրել ամենքի հոգում։Յուրաքանչյուր օրը յուրովի հետաքրքիր է և լի էմոցիաներով: Առաջին հայացքից սովորական թվացող գյուղը իրականում ունի շատ հարուստ պատմություն:Շրջելով գյուղում համոզվեցինք դրանում,քանի որ ամեն քայլափոխին մեր առջև բազմադարյա պատմության մի ապացույց էր երևում: Շվանիձորում իրականացված էքսկուրսիան հնարավորություն տվեց տեսնել 17-րդ դարի ջրանցույցը, որը շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով և համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը: Էքսկուրսիայի ընթացքում ծանոթացանք յուրաքանչյուր շվանիձորեցու հպարտություն հանդիսացող Բերդի քարի պատմությանը, տեսանք հին դպրոցի ավերակները, ինչ որ չափով պատկերացում կազմվեց գյուղի ու բնակիչների առօրյայի մասին, ինչպես նաև ամեն քայլափոխին արժանացանք ջերմ վերաբերմունքի: Շվանիձորի դրական հատկանիշները վառ արտացոլվում էին էքսկուրսիայի ընթացքում։Մարդիկ ջերմորեն մոտենում էին,ողջունում և նրանց ընդունում որպես հարազատ մարդիկ: Կարծում ենք էքսկուրսիան բավականին հաջողված անցավ և մեր թիմին կարողացանք փոխանցել այն սերն ու ջեմությունը ինչը ունի գյուղը։Շվանիձորը պատմական վայր է և անվերջ կարելի է խոսել նրա մասին։ Մեզ համար մեծ հաճույք էր ներկայացնել մեր իսկ գյուղի պատմությունը և հույս ունենք,որ դեռ առիթներ շատ կլինեն նորից գտնվելու միևնույն վայրում ,միևնույն մարդկանց հետ,քանի որ աշխատել նման մարդկանց հետ հրաշալի զգացողություն է։Վստահ ենք՝ նրանք հավանեցին գյուղը,իսկ Շվանիձորը միշտ կսպասի ձեզ լայն սրտով և հավատով։
0 Comments
Leave a Reply. |
Archives
April 2024
Categories |