Էմոցիաներս կապված այս տարվա ճամբարի հետ աննկարագրելի են։ Առաջին շաբաթը անցկացրեցինք իմ հարազատ գյուղում՝ Շվանիձորում։ Ինչ խոսք ավելի պարտավորեցնող էր, քանի որ գիտեի բոլորին և ավելի մեծ պատասխանատվությամբ էի աշխատում երեխաների հետ, բայց ամեն դեպքում ամեն երեխայի նորովի էի բացահայտում ինձ համար։
Երկրորդ շաբաթը Ախպրաձոր գյուղում էինք։ Այս գյուղի հետ կապված լավ պահերը շատ-շատ են։ Իմ առաջին այցից սկսած շատ եմ սիրել թե գյուղը, թե մարդկանց և գլխավորը երեխաներին։ Ամեն մի երեխա ինձ համար մի մեծ աշխարհ է, որը փորձում եմ բացահայտել, սակայն մեկ շաբաթը միշտ քիչ է լինում։ Հիմա նստած փորձում եմ հիշել ինձ համար ամենագեղեցիկ պահերը որոնք են, օրինակ երբ Մոնթեն ինձ նվիրեց իմ անունով թևնոց, որ պատրաստել էր Արվեստի ժամին կամ երբ երխաները պետք է նկարեին <<Ինչի հետ են կապում ընտանիքը>> թեմայով և մի քանիսը ինձ էին նկարել, այդ պահերին սիրտս անբացատրելի ջերմությամբ էր լցվում։ Այդ գյուղը յուրահատուկ հանգստություն ունի իր մեջ, արևածագից մինչև մայրամուտ ցանկանում ես կնագնել ու լուռ հիանալ գյուղի գեղեցկությամբ:
0 Comments
Leave a Reply. |
Archives
April 2024
Categories |