Այս տարի կրկին մասնակցեցի <<Թաքնված ճանապարհ նախաձեռնութուն>> կողմից կազմակերպված ճանբարին: Որտեղ եղա <Խաղ թերապյա> դասընթացի ուսուցչուհի։ Տպավորություններս շատ-շատ են կապված թե երեխաների թե մեր թիմի հետ ։ Այնքան հրաշալի թիմ էինք և դեռ կլինենք,որ փորձում էինք օգնել մեկս մյուսին և հաճույք էինք ստանում մեր ամեն կատարած աշխատանքից։ Դե իսկ թիմը դարձավ իմ երկրորդ փոքրիկ ընտանիքը։ Ընտանիք որի մայրը` Նանորը ուշադիր էր ու հոգ էր տանում յուրաքանչուր անդամի մասին։Մենք էլ փորձում էինք լինել իր չափ հոգատար։ Ախպրաձորի հրաշքները այնքան հարազատ էին դարձել,որ դժվար էր բաժանվել իրենցից և տուն վերադառնալ,քանի որ ես արդեն իսկ տանն էի։ Ուզում եմ պատմել հուզիչ դեպք կապված կարմիր խմբի հրաշքներիս հետ։ Բացատրելով թե ինչը կամ ով կարող է լինել տուն նրանց հանձնարարեցինք նկարել թե ինչը կամ ով կարող է իրենց համար լինել տուն։ Դե իսկ հրաշքներիցս կային ինձ համար առանձնահատուկ հրաշքներ ովքեր ինձ էին համարել իրենց տունը,այդ ամենից այնքան էի հուզվել որ չէի կարողանում արտահայտել ներսումս եղածը։Ես ձեզ անսահման սիրում եմ իմ ճուտիկներ։
Շատ շնորհակալ եմ գյուղի բնակիչներից հյուրասիրություն և հոգատարություն համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Ռոմիկին և Գայանեին մեզ իրենց տանը հյուրընկալելու,հյուրասիրելու, հոգատար և անչափ բարի լինելու համար։
0 Comments
Leave a Reply. |
Archives
April 2024
Categories |