Արդեն չորս տարի <<Թաքնված ճանապարհ>> նախաձեռնությունը կազմակերպում է ամառային ճամբար Շվանիձորի երեխաների համար՝ ապահովելով նրանց անմոռանալի ժամանցը, համատեղելով օգտակարը հաճելի հետ ։ Ամեն տարի ճամբարային դասընթացները տարբերվում են իրենց թեմատիկայով․ այս տարվա դասընթացները ներառել են արտ-թերապիա, լուսանկարչություն, լեզուներ, իրավունք, բնապահպանություն և տուրիզմ։
Ճամբարային առօրյան երեխաներին հնարավորություն է տալիս արտահայտվելու և ինքնադրսևորվելու, բացահայտելու իրենց <<թաքնված>> հնարավորություններն ու կարողությունները, իսկ կամավորական խումբը այդ երկու շաբաթների ընթացքում հնարավորություն է ունենում ծանոթանալ գյուղի պատմությանը, այցելել տեսարժան վայրերը, հյուրընկալվել բնակիչների տանը, ինչպես նաև ծանոթանալ գյուղի առօրյաին։ Աննկարագրելի է երեխաների ոգևորությունն այդ օրերին։ Ճամբարին մասնակցում են ինչպես Շվանիձորի, ,այնպես էլ հարակից գյուղերի և քաղաքների շուրջ 80 երեխա, իսկ կամավորական խումբը կազմված էր Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրից եկած մի խումբ երիտասարդներից։ Խմբի անդամներից մի քանիսը հենց Շվանիձորից էին, մյուսները՝ Երևանից, Ախպրաձորից, Տաթևից, Լիբանանից և Ամերիկայից։ Շվանիձորի այս տարվա ճամբարը առանձնահատուկ էր հենց նրանով, որ մասնակիցների մեծ մասը Հայաստանից էին։ Ոմանք իրենց առաջին քայլերն էին անում մանկավարժության ոլորտում, ոմանք արդեն որոշակի փորձ ունեին,սակայն, նրանցից յուրաքանչյուրն էլ ջանք ու եռանդ չէր խնայում երեխաներին որևէ նոր բան ուսուցանելու և նրանց ժամանցը հաճելի դարձնելու համար.
16 Comments
|
Archives
April 2024
Categories |