Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Hermine's reflection.Ես Հերմինեն եմ՝ 20 տարեկան, սովորում եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, լոգոպեդիա բաժնում: Ծնվել և մեծացել եմ Հայաստանի հեռավոր գողտրիկ անկյուններից մեկում՝ Շվանիձոր գյուղում։ Գյուղում չկա խաղահրապարակ, ամռանը երեխաների համար չկան հատուկ դասընթացներ, խմբակներ, այդ իսկ պատճառով երեխաների ամառը անհետաքրքիր է անցնում։ Որոշ ծնողներ հնարավորություն չունեն իրենց երեխաների հանգիստն ու ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար: Ես ուրախ եմ, որ իմ գյուղում արդեն երկու տարի է անց է կացվում ամառային ճամբար, որը հնարավորություն է տալիս երեխաների արձակուրդը ավելի հետաքրքիր դարձնելու:
2016 թվականին ես ինքս եղել եմ որպես աշակերտ, ձեռք եմ բերել նոր ընկերներ, անց եմ կացրել հետաքրքիր օրեր: Անհամբերությամբ էի սպասում 2017 թվականի ամառային ճամբարին, քանի որ ես պետք է լինեի որպես ուսուցիչ: Եղել եմ բնապահպանության ուսուցիչ և իմ թիմակիցների հետ փորձել եմ երեխաներին բացատրել բնության կարևորությունը և այն պահպանելու անհրաժեշտությունը: Դասերի ընթացքում ինքս էլ ձեռք բերեցի նոր գիտելիքներ: Ուրախ էի, որ իմ աշխատանքը թիմային էր, քանի որ այդպես արդյունավետ էր։ Ինձ համար հաճելի էր աշխատել երեխաների հետ, ես ձեռք բերեցի տարբեր երեխաների հետ շփվելու փորձ, որը հետագայում ես կօգտագործեմ իմ մասնագիտության շրջանակներում: Ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա փոքրիկ համագյուղացիների ամառային օրերը հետաքրքիր կազմակերպելու գործում: Ճամբարի հանդեպ ոգևորվածությունն այնքան մեծ էր, որ շատերը հարևան գյուղերից և քաղաքներից իրենց հարազատներին նույնպես հրավիրել էին մասնակցելու: Բոլորը հաճախում էին մեծ սիրով և անհամբեր սպասում էին հաջորդ օրվան, քանի որ ամեն օրն անցնում էր հետաքրքիր և ձեռք էին բերում նոր գիտելիքներ: Ճամբարն ավարտելուց հետո երեխաներն երբ ինձ տեսնում էին գյուղում, գալիս և գրկախառնվում էին, հարցեր տալիս ճամբարի մյուս մասնակիցների մասին. այո, նրանք կարոտել են ու հույս ունեն, որ հաջորդ տարի ևս կմասնակցեն ճամբարին և կտեսնեն իրենց հին ընկերներին : Ինձ համար հաճելի էր, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ, անցկացրեցի հիանալի ժամանակ, ունեցա կյանքում չկրկնվող պահեր, ուրախության րոպեներ: Ես պատրաստ եմ և ցանկություն եմ հայտնում այս ծրագրի շրջանակներում մասնակցություն ունենալ նաև հաջորդ տարիներին իրականանալիք ճամբարին: ՈՒզում եմ անվերջ գրել ու պատմել ամեն ինչ՝ բաց չթողնելով ոչ մի պահ, քանի որ ասելիքը շատ-շատ է: Աշհարհի տարբեր հատվածներից եկել և համախմբվել էինք, բոլորս մի նպատակ ունեինք՝ հետաքրքիր կազմակերպել երեխաների հանգիստը: Շնորհակալ եմ բոլորից, ձեր հանգիստը թողնելով դուք եկել էիք իմ գյուղ՝ փորձելով ուրախացնել և մեծերին, և փոքրերին:
0 Comments
Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Julieta's reflection.Ես Ջուլիետան եմ, սովորում եմ հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիա բաժնում: Ծնվել եմ Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում, այն տեղակայված է Արաքս գետի ձախ ափին: Գյուղը հայտնի է իր պատմամշակութային կոթողներով, յուրահատուկ բնաշխարհով, ինչպես նաև արևահամ մրգերով: Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։
Բնակչության առօրյան ավելի հտաքրքիր դարձնելու համար գյուղում հաճախ են իրականացվում տարբեր ծրագրեր, որոնցից մեկը՝ Թաքնված ճանապարհ նախաձեռնության կողմից կազմակերպված ճամբարն էր, որը իր բնույթով էապես տարբերվում էր Հայաստանում կազմակերպվող մյուս ճամբարներից: Այն մեծ, շատ մեծ ոգևորություն առաջացրեց բնակչության, հատկապես, երեխաների շրջանում: Շվանիձորում կազմակերպված ճամբարի <<համբավը>> տարածվել էր ողջ տարածաշրջանով և երեխաներ էին հաճախում նույնիսկ հարակից գյուղերից և քաղաքներից: Երբ արձակուրդներին գտնվում էի իմ ծննդավայրում, ճամբարին մասնակցելու առաջարկ ստացա և մեծ սիրով համաձայնեցի: Ուրախությանս չափ ու սահման չկար, որ գյուղը գտնվելով այդքան հեռու մոռացության չի մատնվել, որ կան մարդիկ ովքեր պատրաստ են անշահախնդիր ձևով օգնել բնակչությանը, նրանց ինչ-որ կերպ կտրելով առօրյա հոգսերից: Արդեն երկրորդ տարին էր, որ մասնակցում էի. այս անգամ արդեն որպես ուսուցիչ: Այդ իսկ պատճառով այս ամառն ինձ համար իրոք տարբերվող էր: Մասնակցելով իմ հայրենի գյուղում իրականացվող ճամբարին. աշխատում էի առողջապահության դասարանում: Ճամբարին մասնակցելը ինձ համար հնարավորություն էր ինքնադրսևորվելու, ինչպես նաև այն շատ ուսուցողական էր, լի դրական պահերով: Երեխաների հետ շփվելը,նրանց որևէ բան սովորեցնելը հնարավորություն տվեց ինքս ինձ ավելի լավ ճանաչելու և ինչու չէ գյուղին ինչ-որ կերպ պիտանի լինելու: Առողջապահության դասին քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անձնական հիգիենան, առողջ սնունդը, ինֆորմացիայի հավաստիության ստուգումը, ինչպես նաև երեխաների հետ պատրաստեցինք մանրադիտակներ, որոնց միջոցով ուսումնասիրեցինք տարբեր միջատների: Երեխաներն այնպիսի ոգևորվածությամբ էին հաճախում, որ նույնիսկ մոռացնել էին տալիս ամռան անտանելի շոգը: Այնքան հաճելի և տպավորիչ է լսել նրանց, տեսնել, թե ինչպես են միմյանց հետ համագործակցում ու կարծիքներ փոխանակում: Չեմ կարող չնշել, թե որքան հաճելի էր ծանոթանալ և համագործակցել ճամբարի մյուս ուսուցիչների հետ: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել և շփվել այդքան հոգատար, բարեխիղճ և դրական մարդկանց հետ: Բոլորից շատ շնորհակալ եմ իմ և համագյուղացիներիս ամառը գունեղ և բովանդակալից դարձնելու համար: Last summer, former HRI camp participants had the opportunity to teach classes themselves. Below is Roza's reflection.This summer was different from others which I had. I took part into the HRI. I. can't explain my feelings just by writing some sentences. I was working as a teacher for the first time ever, which was very touching.
As I'm from Armenia and I know approximately all the children participating at the camp it was so funny and the same time so difficult. I want to thank God because he gave me a chance to meet so many good people. When Nanor asked me, which class I would like to work on, I don't know why but I said Computer class and I forgot that I don't know much about computers. I will never forget that I was a computer teacher. )) For me the funniest group was the youngest. We couldn't get them into class but the teacher has to have other ideas in his mind so Gagik decided to go outdoors. We painted our "lightbot" class on the floor with chalk and the children were very happy especially when we were the robots and they had to tells us where we had to go. It wasn't as easy to work as a teacher as I had guessed. You have to be tolerance and I'm so glad that I had that. I have learned a lot of things during these big two weeks. Now, I can certainly say that the most enjoyable thing in the world is to see how children are happy. Their smiles are everything for me. I'm so glad to be a part of HRI. Memories do not die and I will always remember every moment. That was a great experience for me. I could imagine me as a future teacher. The people I met through HRI I will never forget my whole life and I hope we can meet again. :) |
Archives
April 2024
Categories |