0 Comments
Եվս մեկ շաբաթ անցկացրեցի Հայաստանի ամենահարավային գյուղերից մեկում՝ Շվանիձորում, ամենաջերմ ու անհավանական եռանդով ու ջերմությամբ լի երեխաների և երիտասարդների հետ։ Ուսուցչի համար շատ կարևոր պայման է երեխաների հետ ամուր, հոգատար և դրական փոխհարաբերությունների ստեղծումը՝ աշխատանքային արդյունավետ գործընթաց ապահովելու համար։ Շփվելով տարբեր տարիքային խմբի երեխաների հետ, բախվելով նրանց դրական պատկերացումներն, հետաքրքիր մոտեցումներին և հայացքներին, հասկանում ես, որ որպես ուսուցիչ դու էլ ունես կարիք նրանցից ինչ-որ բան սովորելու, քոնը դարձնելու ու զարգանալու։ Շվանիձորի երիտասարդների և երեխաների աչքերում կա կյանք․․․մոտիվացիա․․․ուժ․․․ինքնավստահություն ու ձգտում, որն ուղեկցում է նրանց դեպի իրենց երազած ապագա, իսկ ճամբարը հնարավորություն է տալիս ուղեկից լինել նրանց կյանքի այդ կարևոր գործընթացում, ու փոքր մասնակիցը դառնալ երեխաների ներկա ու հետագա հաջողություններին։
Այս երկու շաբաթվա ընթացքում ստացա բավականին շատ լավ հիշողություններ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս ծրագրին ՝ որպես համակարգչային դասերի ուսուցիչ: Ուրախ եմ, որ ես ու իմ գործընկեր Գրիշան կարողացանք հետաքրքրություն առաջացնել մի քանի երեխայի մոտ համակարգչային մասնագիտությունների ու անգլերենի նկատմամբ։ Ճամբարի ընթացքում ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ՝ Շվանիձորից, Ախպրաձորից, Մաքենիսից, Սփյուռքից։
Առաջի շաբաթը Շվանիձորում էինք, որը մի շատ գեղեցիկ գյուղ է Իրանի սահմանի մոտ: Ես առաջի անգամ էի Մեղրիի կողմերը ու հենց այնտեղ հասկացա, որ մեր Հայրենիքը իրականում շատ մեծ ու բազմազան երկիր է։ Երկրորդ շաբաթը դասընթացները Ախպրաձորի դպրոցում էին։ Ի տարբերություն Շվանիձորի, այնտեղ մենք ապրել ենք ոչ թե դպրոցում, այլ հյուրընկալ ընտանիքներում։ Շատ ուրախ եմ, որ այդպես ստացվեց, որովհետև հենց դրա շնորհիվ մենք կարողացանք ավելի լավ ծանոթանալ գյուղի բնակիչների ու գյուղի կյանքի հետ։ Շատ տպավորված եմ երկու գյուղերի բնակչությամբ, մանավանդ երեխաներով, իրանց գիտելիքներ ստանալու ձգտումով։ Երեխաների լավատեսությունը, ամեն ինչի մեջ լավ ու բարին տեսնելու ունակությունը փոխանցվում էր մեզ ու մեզ էլ ամեն ինչ թվում էր հեշտ ու իրականանալի։ Գտնվելով այդ գողտրիկ գյուղերում կարծես 2 շաբաթով կտրվել էինք աշխարհի պրոբլեմներից։ Ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ էր, չնայած գտնվում էինք սահմանամերձ գյուղերում։ Շատ կուզենայի հետագայում ևս մասնակցել այս ծրագրին և կցանկանայի, որ ծրագիրն ընդգրկեր նոր գյուղեր։ Ցանկությունս է ծանոթանալ և այլ գյուղերի բնակիչների և կենցաղի հետ։ Էմոցիաներս կապված այս տարվա ճամբարի հետ աննկարագրելի են։ Առաջին շաբաթը անցկացրեցինք իմ հարազատ գյուղում՝ Շվանիձորում։ Ինչ խոսք ավելի պարտավորեցնող էր, քանի որ գիտեի բոլորին և ավելի մեծ պատասխանատվությամբ էի աշխատում երեխաների հետ, բայց ամեն դեպքում ամեն երեխայի նորովի էի բացահայտում ինձ համար։
Երկրորդ շաբաթը Ախպրաձոր գյուղում էինք։ Այս գյուղի հետ կապված լավ պահերը շատ-շատ են։ Իմ առաջին այցից սկսած շատ եմ սիրել թե գյուղը, թե մարդկանց և գլխավորը երեխաներին։ Ամեն մի երեխա ինձ համար մի մեծ աշխարհ է, որը փորձում եմ բացահայտել, սակայն մեկ շաբաթը միշտ քիչ է լինում։ Հիմա նստած փորձում եմ հիշել ինձ համար ամենագեղեցիկ պահերը որոնք են, օրինակ երբ Մոնթեն ինձ նվիրեց իմ անունով թևնոց, որ պատրաստել էր Արվեստի ժամին կամ երբ երխաները պետք է նկարեին <<Ինչի հետ են կապում ընտանիքը>> թեմայով և մի քանիսը ինձ էին նկարել, այդ պահերին սիրտս անբացատրելի ջերմությամբ էր լցվում։ Այդ գյուղը յուրահատուկ հանգստություն ունի իր մեջ, արևածագից մինչև մայրամուտ ցանկանում ես կնագնել ու լուռ հիանալ գյուղի գեղեցկությամբ: The most inspiring part of our 14th annual summer camp was seeing the full circle - The camp is now being directed by our previous students. Our students, going to college, becoming HRI scholars, and then coming back to their villages to lead camp - There is nothing more beautiful than that!”
I was also very inspired by our volunteers from around the world and the creative classes they came up with. After months of preparing their lesson plans and gathering their supplies, the leaders did a fantastic job in exposing the kids to new and innovative ideas and ways of solving issues! We are excited to continue that work during the year through our online classes! |
Archives
April 2024
Categories |