|
Այս տարի ես ունեի բացառիկ հնարավորություն մասնակցելու HRI ճամբարին որպես ուսուցչուհի։ Ճամբարը կազմակերպված էր 8-18 տարեկան երեխաների համար՝ Արցախից և Հայաստանի սահմանամերձ գյուղերից։ Սա իմ կյանքի ամենատպավորիչ և անմոռանալի փորձառություններից մեկն էր։ Ես դասավանդում էի «Nature Art» դասընթացը։ Սկզբում ինձ համար դա մեծ փորձություն էր, որովհետև առաջին անգամ էի փորձում ղեկավարել և առաջնորդել երեխաների, ովքեր ընդամենը մի քանի տարով փոքր էին ինձնից։ Սակայն հենց առաջին օրերից զգացի, թե որքան կարևոր է լինել նրանց կողքին ոչ միայն որպես ուսուցիչ, այլև որպես ընկեր ու աջակցող մարդ։ Ամենաշատը ինձ հիացրեց երեխաների անկեղծությունն ու պարզությունը, նորն իմնալու ձգտումը ։ Չնայած նրանք գալիս էին դժվար պայմաններից՝ ապրելով Արցախում կամ սահմանամերձ գյուղերում, այնուամենայնիվ իրենց մեջ կար անսպառ ժպիտ, կենսուրախություն և ուժ։ Նրանք ոգևորությամբ մասնակցում էին բոլոր խաղերին, դասերին ու միջոցառումներին։ Նրանց աչքերում ես տեսնում էի մաքուր հետաքրքրասիրություն և անսահման երազանքներ։ Ինձ համար այս ճամբարը դարձավ ոչ միայն ուսուցման փորձ, այլև ինքնաճանաչման ճանապարհ։ Ես սովորեցի աշխատել խմբի հետ, պատասխանատվություն վերցնել և լինել օրինակ երեխաների համար։ Այս օրերի ընթացքում ես ձեռք բերեցի հմտություններ, որոնք վստահ եմ՝ մեծ օգուտ կտան իմ ապագա մասնագիտական գործունեության մեջ։ Շնորհակալ եմ HRI ճամբարի կազմակերպիչներին այս հրաշալի հնարավորության համար։ Այս ճամբարը ինձ սովորեցրեց, որ երբ մենք միասին ենք՝ անկախ մեր տարիքից կամ պայմաններից, հնարավոր է ստեղծել մի ջերմ ու անսահման սիրով լի միջավայր, որտեղ բոլորը կարող են բացահայտել իրենց։ Այս ճամբարը միշտ կմնա իմ սրտում՝ որպես վառ հիշողություն ու կարևոր փորձ։ Սիրով՝ ընկեր Մանուշ
0 Comments
Leave a Reply. |
Archives
October 2025
Categories |
RSS Feed